Սերբիայի բաց առաջնությունում Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել

Սերբիայի բաց առաջնությունում Դավիթ Նալբանդյանը հաղթանակով է մեկնարկել

PanARMENIAN.Net - Արգենտինացի թենիսիստ Դավիթ Նալբանդյանը Բելգրադում Սերբիայի բաց ռաջնության երկրորդ շրջանում հաղթանակ է տարել Ալյազ Բեդենեի նկատմամբ (Սլովենիա):

Թենիսիստները խաղացել են 1ժ 20ր, և 2 սեթերում 6:4 և 6:3 հաշվով հաղթանակ է տոնել Նալբանդյանը:

Արգենտինացին դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կհանդիպի բրազիլացի Ժոաո Սոուզային:

Էդուարդո Շվանկի և Նալբանդյանի զուգախաղն ընդդեմ Ջորդան Քերր-Դուդի Սելա զույգի չի կայացել` Շվանկի վնասվածքի պատճառով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---