Սոչիի Օլիմպիադայի կազմակերպիչները մտադիր են Լոնդոնի խաղերի ժամանակ Քենինգսթոն այգում կառուցել սահադաշտ![]() 3 մայիսի 2012 - 10:54 AMT PanARMENIAN.Net - Սոչիի Օլիմպիադայի կազմակերպիչները մտադիր են Լոնդոնի խաղերի ժամանակ Քենինգսթոն այգում կառուցել ժամանակավոր սահադաշտ: Սահադաշտը միաժամանակ տեղեկատվական տաղավար է լինելու: Լոնդոնի բնակիչներն ու հյուրերը, ովքեր կայցելեն սահադաշտ, շատ տեղեկատվություններ կստանան Սոչիի ծովային և լեռնադահուկային հանգստավայրերի, ինչպես նաև ձմեռային Օլիմպիական խաղերի մասին: Ծրագրվում է, որ սահադաշտը գործելու 5 ամիս շարունակ, այսինքն` ավելին, քան տևելու են ամառային Օլիմպիական խաղերը: Ենթադրվում է, որ ամեն օր այդ սպորտային օբյեկտ կայցելի 9 հազար մարդ: Սահադաշտում կանցկացվեն գեղասահորդների ցուցադրական ելույթներ, իսկ սահադաշտի շուրջ նախատեսվում է տեղադրել 1800 հանդիսատեսի համար նախատեսված նստատեղեր, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |