ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչ. Մենք երբևէ չենք նախատեսել EURO-2012-ի տեղափոխման հնարավորությունը![]() 3 մայիսի 2012 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Գոյություն չունի 2012թ ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մասի անցկացման ձևաչափի փոփոխման որևէ հնարավորություն: Այդ մասին լեհական RMF FM ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՈւԵՖԱ-ի հասարակական կապերի բաժնի ղեկավար Ռոբ Ֆոլքները: « EURO-2012-ի ձևաչափի հնարավոր փոփոխման մասին տեղեկությունները կեղծ են: Մենք երբևէ չենք նախատեսել առաջնության տեղափոխման հնարավորությունը: Մենք լիովին վստահում են Ուկրաինային` անվտանգության կազմակերպման տեսանկետից»,-հայտարարել է Ռոբ Ֆոլքները: Նա նաև հավելել է, որ ՈւԵՖԱ-ն ուշադրություն չի դարձնում առաջնության կազմակերպմանն առնչվող աղմուկին: «Մենք պարզապես նախապատրաստվում ենք EURO-2012-ին Ուկրաինայում և Լեհաստանում»,-ասել է նա: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |