Միշել Պլատինին Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հետ քննարկել է պայմանավորված խաղերի հարցը![]() 3 մայիսի 2012 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում է պայմանավորված խաղերի կազմակերպման մասին աղմուկ հանած գործի հետաքննությունը: Առաջիկայում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Իլդիրիմ Դեմիրորենը կհանդիպի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի հետ, որպեսզի միասին քննարկեն ակումբների պատիժը: Նախորդ հուլիսին թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 93 ֆուտբոլային գործիչների, որոնք կասկածվում են 22 պայմանական խաղեր կազմակերպելու մեջ: Այս տարի փոխվել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը: Մի քանի ամիս առաջ այս պաշտոնը ստանձնեց «Բեշիկթաշի» նախկին նախագահ Իլդիրիմ Դեմիրորեն: «Զեկույցի հիման վրա, որոշել ենք լսումներ նշանակել` կասկածվող 16 ակումբների մասնակցությամբ: Զեկույցից նաև պարզ է, որ հիմնական ֆուտբոլային սկզբունքները չեն խախտվել և պայմանավորված խաղերի հետքերը չեն ազդել այն ամենի վրա, ինչը տեղի է ունեցել խաղադաշտում, ինչն ուրախացնում է»,-Դեմիրորենի խոսքը հաղորդում է sport.mail.ru-ն: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |