ԱԳ նախարար. Զորյանի ինստիտուտը մեծ ավանդ ունի աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում![]() 3 մայիսի 2012 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 25-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Կանադայի Զորյանի ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի ու գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ: Ողջունելով հյուրերին՝ Նալբանդյանը կարևորեց Զորյանի ինստիտուտի բազմամյա գործունեությունը և նրա ավանդը աշխարհին Հայոց ցեղասպանության ու Ղարաբաղի մասին իրազեկման հարցում: Նալբանդյանը նշել է, որ ակադեմիական նախագծերի փորձն ու տարբեր հրապարակումները վկայում են ինստիտուտի հսկայական ներուժի մասին: Ինստիտուտի ներկայացուցիչները ԱԳ նախարարին են ներկայացրել ընթացիկ գործունեությունն ու առաջիկա նախագծերը: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցության հնարավորությունները ԱԳՆ ու Զորյանի ինստիտուտի միջև:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |