Թե որքան կտուգանվի Հայաստանը «Եվրատեսիլին» չմասնակցելու համար` գաղտնիք է![]() 3 մայիսի 2012 - 11:21 AMT PanARMENIAN.Net - Թե որքան կտուգանվի Հայաստանի Առաջին ալիքը Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին չմասնակցելու համար, գաղտնի է պահվում: Այդ թեմայի շուրջ PanARMENIAN.Net ի թղթակիցը զրուցեց Եվրոպական հեռարձակողների միության (EBU) համակարգող Ջարմո Սիիմի հետ, որն ասաց, որ դա առհասարակ չի հրապարակվում, այլ մնում է միայն հեռուստաընկերության և EBU-ի միջև: Սիիմը նաև նշեց, որ վերջնական որոշում EBU-ն չի կայացրել Հայաստանին տուգանելու մասին, այլ միության ռեֆերենտային խումբն առաջարկել է դա անել: Այնուամենայնիվ, համակարգողի խոսքով, օրենքի համաձայն Հայաստանը պետք է տուգանվի: Համաձայն օրենքի, որոշակի ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, և հետո հրաժարվել է մասնակցությունից, տուգանվում է: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մրցույթն ամբողջովին չհեռարձակելու դեպքում Հայաստանը կարող է զրկվել 2013թ. մրցույթին մասնակցելու իրավունքից, Սիիմն ասաց, որ դա պարզ կլինի վերջնական որոշումից հետո: Այս տարի հունվարի 17-ին մրցույթի պաշտոնական կայքը ներկայացրեց մրցույթի մասնակից 43 երկրների ցուցակը, որոնց թվում նշված էր նաև Հայաստանը: Եվրատեսիլի հայկական պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը PanARMENIAN.Net ի թղթակցին հաստատել էր, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուհետև Հայաստանը հրաժարվեց մասնակցել մրցույթին: Մինչ միության սահմանած վերջնաժամկետը, մրցույթին հրաժարվեց մասնակցել Լեհաստանը, նա տուգանք չի մուծի: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |