Ռուսաստանում միգրացիոն համաներման մասին օրինագիծ է մշակվում![]() 3 մայիսի 2012 - 12:07 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում միգրացիոն համաներման մասին օրինագիծ է մշակվում, վեց ամսից այն կներկայացվի կառավարությանը: Այն մշակում է «Միգրացիա XXI դար» հիմնադրամը: Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետան», ենթադրվում է, որ համաներման ենթակա կլինեն աշխատանքային ներգաղթյալները, սակայն հեղինակները հուսով են, որ ՌԴ քաղաքացիություն կստանան բոլորը, ով ցանկանում է և վաղուց է ապրում ՌԴ-ում: Ըստ Դաշնային միգրացիոն ծառայության, ներկայումս Ռուսաստանում մոտ 5 մլն ապօրինի աշխատանքային ներգաղթյալ կա: Անկախ փորձագետները, կարծում են, որ նրանց թիվն երկու անգամ ավելի է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |