Էդվարդ Մունկի «Ճիչը» աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 119 մլն դոլարով![]() 3 մայիսի 2012 - 12:20 AMT PanARMENIAN.Net - Նորվեգացի էքպրեսիոնիստ Էդվարդ Մունկի հայտնի «Ճիչը» նկարը Sotheby’s աճուրդում վաճառվել է ռեկորդային՝ 119 մլն դոլար գնով: Մինչ օրս ամենամեծ գումարը վճարվել էր Պիկասոյի «Մերկ կինը կիսանդրու և կանաչ տերևների ֆոնի վրա» կտավի համար՝ 106,5 մլն դոլար: Sotheby’s-ի փորձագետները Մունկի գործը գնահատել էին 80 մլն դոլար՝ նշելով, որ կանխավ հնարավոր չէ գուշակել, թե ինչ գնով այն կվաճառվի, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Մունկը ստեղծել է «Ճիչի» չորս տարբերակ: Այն պատկերում է սարսափած մի մարդու, որը ձեռքելով սեղմում է գլուխը. նրա բերանը լայն բացված է հուսահատ մի ճիչում: «Ճիչը» մոդեռնիզմի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է: Ըստ քննադատների, կտավը պատկերում է էկզիստենցիալ վախի ու անհանգստության զգացումը: Կտավի նախնական գինը 80 մլն դոլար է: Սակայն, Sotheby`s փորձագետները խոստովանում են, որ գինը «բնազդաբար» է սահմանվել, քանի որ չի կարելի կանխատեսել, թե արդյունքում որքան կլիանի ստեղծագործության արժեքը: Չորս նկարներից երեքը գտնվում են նորվեգական թանգարաններում, իսկ մեկը՝ մասնավոր հավաքածուում: Հենց այն էլ վաճառքի է հանվում: Նրա սեփականատերը նորվեգացի միլիոնատեր Պետեր Օլսենն է: Նա ժառանգել է նկարը իր հորից՝ հարուստ նավատեր Թոմաս Օլսենից, որը Մունկի ընկերն ու հարևանն էր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |