ԹՈՒՐՔԻԱՆ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ ԿԿԱՌՈՒՑԻ21 մայիսի 2004 - 20:13 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան Վրաստանի Մառնեուլ քաղաքում կկառուցի ռազմական օդանավակայան: Ինչպես այսօր Ստամբուլում «Իմեդի» հեռուստաընկերությանը հաղորդել է Վրաստանի պաշտպանության նախարար Գելա Բեժուաշվիլին, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, պայմանավորվածությունն այդ մասին ձեռք է բերվել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու վերջերս Անկարա կատարած այցի ընթացքում: Նախարարի խոսքերով` թուրքական կողմը Վրաստանում եւս երկու նախագծի իրացման շուրջ է պայմանավորվածություն ձեռք բերել: Այսպես` Թուրքիան կանցկացնի Վրաստանի պաշտպանության նախարարության հատուկ նշանակության 11-րդ բրիգադի Կոջորի գումարտակի զինծառայողների պատրաստությունը, ինչպես նաեւ կստեղծի հատուկ պատրաստության զինվորական դպրոց: Հիշեցնենք, որ Թուրքիան արդեն 6 մլն դոլար է ներդրել Վրաստանում Վազիանի ռազմակայանի արդիականացման գործում, որտեղ նախկինում տեղաբաշխված էին Ռուսաստանի զինծառայողները:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |