Կոնվերս Բանկիը նոր հնարավորություններ է ընձեռում պրեմիում քարտապաններին![]() 3 մայիսի 2012 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 1-ից Կոնվերս Բանկը հատուկ առաջարկով է հանդես գալիս իր այն քարտապանների համար, որոնք հանդիսանում են Կոնվերս Բանկի պրեմիում քարտերի սեփականատերեր: Խոսքը վերաբերում է VISA Gold և Mastercard Gold, Visa Platinum և Visa Infinite քարտատեսակներին: Միայն նշված քարտատեսակների սեփականատերերին Կոնվերս բանկը հնարավորություն է ընձեռում ազատ մուտք գործելու «Արմենիա» միջազգային օդանավակայանների բիզնես սրահ և օգտվելու առաջարկվող ծառայությունների ողջ փաթեթից՝ հարմարավետ սպասասրահ՝ անվճար ինտերնետի հնարավորությամբ, սառը խորտիկներ և սենդվիչներ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, թերթեր և ամսագրեր, հանգստի սենյակ և հարմարավետ լոգասենյակներ: Իր հաճախորդների համար ծառայությունների այս ողջ փաթեթի ամբողջական արժեքը կվճարի Կոնվերս Բանկը: Քարտատիրոջ մուտքի վավերացման համար նրա քարտից պարզապես կգանձվի սիմվոլիկ 100 ՀՀ դրամ՝ վավերացման վճար: Նշենք, որ և «Արմենիա» միջազգային օդանավակայանները և Կոնվերս Բանկը հանդիսանում են «Էռնեկյան խմբի անդամ», որի բաժնետերն է ճանաչված արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |