«Երկիր». ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն ուզում պատկերացնել, որ ԲՀԿ-ն ֆավորիտ է![]() 3 մայիսի 2012 - 12:15 AMT PanARMENIAN.Net - «Երկիր»-ը գրում է, որ ՀՀԿ-ում ոչ մի կերպ չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում ֆավորիտ է: Եվ ամեն հանրապետական, երբ խուսափող է տեսնում, շտապում է հայտարարել` ՀՀԿ-ն առաջինն է, ԲՀԿ-ն` երկրորդը: Որպես ապացույց էլ բերում են իրենց պատվիրած սոցհարցումների արդյունքները: Մինչդեռ այլ սոցհարցումներ բոլորովին այլ բան են հուշում: Բանը հասել է նրան, որ շարքային ԲՀԿ-ականնները արդեն հայտարարում են, որ չեն հանդուրժելու, որ ԲՀԿ-ին «քցեն», և այդ դեպքում չեն ենթարկվելու ոչ ոքի ու փողոցում են փնտրելու արդարությունը: Այս տրամադրություններին լավատեղյակ են ուժային կառույցները, և երեկ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանի շուրթերով ԱԱԾ-ն համարյա հայտարարել է, որ դեմ չեն ընտրություններից հետո, անհրաժեշտության դեպքում, տրամադրել ընտրություններին մասնակցած քաղաքացիների տվյալները: Սահմանադրական դատարանի կողմից ԲՀԿ և ՀՅԴ պատգամավորների հայցադիմումին դրական պատասխան տալու դեպքում հնարավոր է, որ որոշ չափով զսպվի կեղծարարի ախորժակը, ինչի արդյունքում կպարզվի նաև «նկարած» սոցհարցումների իսկությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |