ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԴՐԱԿԱՆ Է ԳՆԱՀԱՏՈՒՄ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՊՆԽ ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ21 մայիսի 2004 - 22:11 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհուրդն (ՊՆԽ) ընդունել է մի շարք կարեւոր որոշումներ, որոնք առնչվում են ԱՊՀ երկրների ռազմական ուժերի օպերատիվ պատրաստվածության հաջորդ տարվա համատեղ միջոցառումների պլանավորմանը: Այդ մասին Երեւանում այսօր լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Իվանովը` մեկնաբանելով Հայաստանի մայրաքաղաքում կայացած ԱՊՀ ՊՆԽ նիստի արդյունքները: «Մենք որոշումներ ենք ընդունել նաեւ Համագործակցությունում խաղաղության աջակցման համար հավաքական ուժերի գործունեության կազմակերպման, մեր երկրների ռազմական ավիացիայի անվտանգ թռիչքների ապահովման, կապի միավորված համակարգի ստեղծման վերաբերյալ»,- տեղեկացրել է նախարարը: Սերգեյ Իվանովի խոսքերով` նիստում քննարկվել են նաեւ այլ հարցեր, որոնք առնչվում են ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության բազմակողմանի կատարելագործմանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |