Իրանը սկսել է սեփական հակավիրուսային ծրագրի արտադրությունը![]() 3 մայիսի 2012 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Իրանը սկսել է սեփական հակավիրուսային ծրագրի արտադրությունը, ասել է Շիրազի համալսարանի էլեկտրատեխնիկայի և հաշվիչ տեխնիկայի ամբիոնի դոցենտ Մոհամմադ Հոսեյն Շեյհին, հայտնում է ISNA գործակալությունը: Ծրագրային ապահովումը մշակում են Շիրազի լուսավորության ակադեմիայի Computer Emergency Response Team-ի մասնագետները: Շեյհին նշել է, որ աշխատանքը սկսվել է 2010թ. և ծրագիրն արդեն հաջողությամբ փորձարկվել է: 2010թ. Իրանի արդյունաբերական և միջուկային կենտրոնների համակարգչային համակարգերը ենթարկվեցին Stuxnet վիրուսի հարձակման: Այն ժամանակ Իրանի իշխանությունները հայտարարեցին, որ երկիրը կաշխատի համակարգչային համակարգերի անվտանգության ամրապնդման ուղղությամբ: Վերջերս Իրանն արգելեց ներմուծել և օգտագործել համակարգչային անվտանգության ապահովման օտարերկրյա ծրագրային ապահովում: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |