Եվրահանձնակատար Կարլ դե Գուխտը ևս չի պատրաստվում մեկնել EURO-2012-ի

Եվրահանձնակատար Կարլ դե Գուխտը ևս չի պատրաստվում մեկնել EURO-2012-ի

PanARMENIAN.Net - Առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարլ դե Գուխտը հայտարարել է, որ մտադիր չէ այս պայմաններում այցելել EURO-2012-ը: Դե Գուխտը Ուկրաինայում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը տագնապալի է համարել: Հիշեցնելով, որ ԵՄ միշտ աջակցել է Ուկրաինային ժողովրդավարության և բարգավաճման ճանապարհին, եվրահանձնակատարն ուշադրություն է դարձրել նրան, որ նրա տնտեսական ինտեգրումը ԵՄ-ին ազատ առևտրային գոտու ստեղծման միջոցով հնարավոր է միայն ընդհանուր բացվածության համատեքստում:

«Ես խորապես զղջում եմ նրա համար, ինչ կատարվում է Ուկրաինայում և հուսով եմ, որ երկիրը դեռևս կարող է լուծել այդ խնդիրը»,-դե Գուխտի խոսքը հաղորդում է sport-express.ru-ն:

Մի շարք եվրոպացի քաղաքական գործիչներ մտադիր են բոյկոտել Ուկրաինայում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղերը` կապված նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ձերբակալության հետ:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---