Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար

Փոխծովակալ Սերգեյ Ավագյանցը նշանակվել է Ռուսաստանի Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատար է նշանակել փոխծովակալ Սերգեյ Ավագյանցին, հաղորդում է ՌԴ նախագահի մամլո ծառայությունը:

Դմիտրի Մեդվեդևի հրամանով Ավագյանցն ազատվել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի շտաբի պետի-առաջին փոխհրամանատարի պաշտոնից: 2010-ից ժամանակավորապես կատարել է նավատորմի հրամանատարի պարտականությունները:

Խաղաղօվկիանոսյան նավատորմը Ռուսաստանի Ռազմածովային նավատորմի օպերատիվ-ռազմավարական միավորումն է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---