Դավիթ Նալբանդյան. Հուսով եմ, լավ արդյունք ցույց կտամ Մադրիդում և կաշխատեմ որքան հնարավոր է հեռուն գնալ![]() 3 մայիսի 2012 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Դավիթ Նալբանդյանը խոստովանել է, որ անհամբեր սպասում է մրցաշարի մեկնարկին Մադրիդում, որը կանցնի կապույտ գրունտային կորտերում: «Նման ծածկն անմիջապես ուշադրություն է գրավում և ես արդեն շատ եմ ցանկանում փորձել այն: Ընդհանրապես Իսպանիայում ես ինձ ինչպես տանն եմ զգում: Այստեղ ինձ միշտ ջերմ են ընդունել: Հուսով եմ, որ այս տարի լավ արդյունք ցույց կտամ Մադրիդում և կաշխատեմ որքան հնարավոր է հեռուն գնալ»,-Նալբանդյանին է մեջբերում champioant.com.-ը: Արգենտինահայ թենիսիստն այժմ հանդես է գալիս Սերբիայի բաց առաջնությունում: Երկրորդ շրջանում նա հաղթել է Ալյազ Նեդենեին (Սլովենիա): Հաջորդ փուլում նրա մրցակիցը կլինի բրազիլացի Ժոաո Սոուզան: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |