Ոստիկանությունն ուսումնասիրում է Մաշտոցի պուրակի ապրիլի 29-ի իրադարձությունները

Ոստիկանությունն ուսումնասիրում է Մաշտոցի պուրակի ապրիլի 29-ի իրադարձությունները

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ իրականացվող քննության վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը տարածել է հետևյալ հայտարարությունը.

«2012 թվականի մայիսի 1-ի հայտարարությամբ ՀՀ ոստիկանությունը տեղեկացրել էր հանրությանը ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձությունների և դրանից հետո իրականացված ընթացակարգային միջոցառումների վերաբերյալ: Պահպանելով իրավական գործընթացների մասին շահագրգիռ հանրությանը իրազեկելու իր գործելակերպը, ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ 2012 թվականի ապրիլի 29-ին Երևանի Մաշտոցի պուրակում տեղի ունեցած իրադարձություններին և դրանց ընթացքում առանձին անձանց կողմից կատարված գործողություններին նախնական իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնականի քննչական բաժնի կողմից իրականացվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դատավարական մի շարք գործողություններ: Մասնավորապես, միջադեպի ընթացքում վնասվածքներ ստանալու մասին հայտարարած բոլոր անձանց մոտ մարմնական վնասվածքների առկայությունը պարզելու, դրանց բնույթն ու ծանրության աստիճանը որոշելու համար նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և միջոցներ են ձեռնարկվել փորձաքննության անցկացմանն այդ անձանց ներկայությունն ապահովելու համար: Միաժամանակ միջադեպի հայտնի բոլոր մասնակիցները գրավոր տեղեկացվել են բացատրություն տալու իրենց իրավունքի մասին, կատարվել են անհրաժեշտ կազմակերպչական գործողություններ նրանց հնարավոր բացատրություններն ամրագրելու համար: Դեպքի մնացած մանրամասները պարզելու նպատակով հավաքվում են լրացուցիչ փաստաթղթեր և այլ նյութեր»:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---