Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները![]() 4 մայիսի 2012 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Orange-ն ամփոփել է UEFA EURO 2012TM SMS խաղի արդյունքները: Ընկերության գլխավոր խանութում մրցույթի արդյունքներով առաջինից վեցերորդ տեղերը գրաված մասնակիցներն այսօր ստացել են իրենց մրցանակները: Ընկերությունից հայտնում են, ոչ գլխավոր մրցանակն է Վարշավայի ուղեգիր 2 անձի համար` ներառյալ ճամփորդությունը և հյուրընկալությունը Լեհաստանի մայրաքաղաքում: Երկրորդից վեցերորդ տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացել են Sony Ericsson Live with Walkman սմարթֆոններ, իսկ առաջին 50 տեղերը գրավող բոլոր մասնակիցները՝ ֆուտբոլային նվերներով պայուսակ` UEFA EURO 2012TM-ի պաշտոնական Tango 12գնդակը և բրենդավորված պարագաներ: SMS-խաղը տեղի է ունեցել ապրիլի 5-ից 30-ը, որի ընթացքում Orange-ի բաժանորդները կարող էին պատասխանել ֆուտբոլի Եվրոպայի առաջնությանը և առհասարակ ֆուտբոլին վերաբերող հարցերին, հավաքել միավորներ ճիշտ պատասխանների համար և դառնալ խաղի հաղթողը: Մրցույթին ընդանուր հաշվով մասնակցել է 5014 բաժանորդ, իսկ առաջին տեղը գրաված մասնակիցը ճիշտ է պատասխանել 600 հարցերից բոլորին: EURO 2012™-ի շրջանակներում Orange Լեհաստանը հանդիսանում է EURO 2012™-ի բացառիկ տեխնոլոգիական գործընկերը Լեհաստանում: Orange-ը ՈՒԵՖԱ-ի հետ համատեղ ներկայացնում է բջջային հեռախոսների համար նախատեսված և հատուկ այս առաջնության համար մշակված պաշտոնական ծրագրային հավելվածը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |