Իրանական սպառնալիքի բացակայությունը չի կանգնեցնի ՀՀՊ վերաբերյալ ամերիկյան պլանները![]() 4 մայիսի 2012 - 19:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը չի հրաժարվի ՀՀՊ համակարգեր տեղակայելու պլաններից Իրանի կողմից սպառնալիքի բացակայության դեպքում: Այդ մասին նախօրեին հայտարարել է հակահրթիռային պաշտպանության և ռազմավարական կայունության հարցերով հատուկ ներկայացուցիչ Էլեն Տոշերը, գրում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը կհրաժարվի համակարգի տեղակայումից, եթե Իրանի կողմից սպառնալիքը վերանա, Տոշերը պատասխանել է. «Ոչ, բոլոր չորս փուլերը ծավալվելու են»: ԱՄՆ ՊՆ ներկայացուցչի խոսքով, ՀՀՊ համակարգերի տեղակայումը կընթանա 4 փուլով, որոնք ներառում են տարրերի տեղադրում Թուրքիայում, Ռումինիայում և Լեհաստանում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |