Մել Գիբսոնը Հայաստան կայցելի «Բյուզանդիայից արևելք» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու համար![]() ![]() PanARMENIAN.Net - Հայտնի ամերիկյան դերասան և ռեժիսոր Մել Գիբսոնը այս տարի Հայաստան կայցելի «Վարդանանք» հայկական հայտնի պատմավեպի էկրանավորման` «Բյուզանդիայից արևելք» ֆիլմի նկարահանումներին նախապատրաստվելու համար: Այդ մասին Հայաստանի նախագահ և ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը հայտնել է հայ մտավորականության հետ հանդիպմանը: Պատասխանելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին «Շինդլերի ցուցակի» նմանությամբ մասշտաբային ֆիլմ նկարահանելու անհրաժեշտության մասին հանդիպման մասնակիցներից մեկի հարցին` նախագահը նշել է, որ ինքը նման խնդրանքով դիմել է խոշոր հայ ձեռնարկատիրոջ, ով պայմանավորվածություն ունի Մել Գիբսոնի հետ, և որ այժմ ընթանում են ֆիլմի նախապատրաստական աշխատանքները: Սերժ Սարգսյանի խոսքով` ինքը չի ցանկանում, որպեսզի հայ ժողովրդին ճանաչեն միայն Ցեղասպանության շնորհիվ: «Մենք հարուստ արժեքների կրողն ենք, մենք քրիստոնեություն ընդունած առաջին ազգն ենք, մեր հավատն ամուր է, և այդ արժեքը մենք պետք է ապացուցենք աշխարհին»,- ընդգծել է նա: Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպը նկարագրում է հայերի 450-451թթ. ապստամբությունը Սասանյան Պարսկաստանի դեմ:
![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |