ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ ՉԵՆ ՄՆԱ ԱՆՊԱՏԱՍԽԱՆ, ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ27 մայիսի 2004 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայաստանը կառուցողական քայլեր ձեռնարկի, այդ մոտեցումն անպատասխան չի մնա: Այդ մասին, ինչպես գրում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական «Սթարգազեթե» թերթը, երկրի խորհրդարանում հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Աբդուլահ Գյուլը` պատասխանելով Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին: Ինչպես նշում է թերթը, «Հայաստան մեկնելու հնարավորության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդողանի հայտարարությունից հետո արտգործնախարար Աբդուլահ Գյուլն էլ կանաչ լույս վառեց Երեւանի հետ հարաբերությունների համար»: Աղբյուրի համաձայն, պատասխանելով հայ-թուրքական սահմանի բացմանն առնչվող հարցին, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հաղորդել է, որ Ալիջանի սահմանադուռն օգտագործվում է միայն արտակարգ իրավիճակներում մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով եւ փակ է զբոսաշրջիկների համար: Իսկ Աքյաքայի երկաթուղային սահմանադուռը փակվել է, քանի որ 1993 թվականից դադարեցվել են առեւտրային բեռնափոխադրումներն այդ երկաթգծով:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |