Այսօր սկսվում է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության կազմակերպչի գործով դատավարությունը![]() 5 մայիսի 2012 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ ՌԾՈւ Գուանտանամոյի ռազմակայանում այսօր սկսվում է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Հալիդ Շեյխ Մոհամմեդի և նրա չորս հանցակիցների գործով դատավարությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ըստ փորձագետների, դատավարությունը, որը վարելու է հատուկ ռազմական հանձնաժողովը, առնվազն մեկ տարի կտևի: Գործի բոլոր մասնակիցներին մեղադրանքներ կներկայացվեն ահաբեկչության, ինքնաթիռների զավթման, զանգվածային սպանությունների համար: Ինչպես ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ, նրանք «պատասխանատու են 2001թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում, Շենկսվիլլում տեղի ունեցած ահաբեկչությունների համար, որոնց արդյունքում 2976 մարդ է զոհվել»: Հալիդ Շեյխ Մոհամմեդը խոստովանում է իր մեղքը և համարում իրեն սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կազմակերպիչը: Մոհամմեդին ձերբակալել են 2003թ. Պակիստանում: Գործով անցնում է նաև նրա զարմիկը՝ Ալի Աբդուլ Ազիզ Ալին, որը համարվում է հարձակումների համակարգողը: Դատավարությունը փակ է լինելու: Լսումներին ամբաստանյալների հարազատները ներկա չեն լինի: Ավելի վաղ Օբամայի վարչակարգը մտադիր էր կազմակերպիչներին փոխանցել քաղաքացիական, ոչ թե զինվորական դատարանին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |