Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզահագուստի շնորհանդեսը![]() 5 մայիսի 2012 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին ՀՖՖ-ի շտաբ-բնակարանում տեղի ունեցավ «Adidas» ընկերության կողմից Հայաստանի ֆուտբոլի հավաքականի համար պատրաստված նոր մարզահագուստի շնորհանդեսը: Սկզբնական պայմանագիրը «Adidas»-ի հետ նախատեսված է երկու տարով` կրկին երկարաձգելու պայմանով: Մինչ այդ Հայաստանի հավաքականները հանդես էին գալիս «Hummel» ընկերության մարզահագուստով: ՀՖՖ-ի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը նշեց, որ մարզահագուստը ստեղծելիս հաշվի են առնվել ազգային գույները: «Հուսով եմ, որ այս նոր մարզահագուստով մենք նոր հաղթանակներ կտոնենք: Այն ավելի գեղեցիկ է, քան նախորդը: Տղաների հետ խոսել ենք և որոշել, որ այդքան էլ պարտադիր չէ, որ դրոշը առկա լինի հագուստի վրա, կարևորը գեղեցիկ արտաքին տեսքն է»,- ասաց հավաքականի ավագ Սարգիս Հովսեփյանը: Հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանն էլ խոստովանեց, որ «Adidas»-ը իր վարկանիշով ավելի բարձր է մարզահագուստ արտադրող մնացած բոլոր ընկերություններից: «Հուսով եմ, այն հաջողություն կբերի մեր ընտրանուն»-ընդգծեց նա: Adidas»-ի մարզահագուստով են հանդես գալիս նաև Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն Իսպանիայի հավաքականը, Գերմանիան, Արգենտինան, Ռուսաստանը և էլի մի շարք հավաքականներ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |