Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում օտարերկրյա քաղաքացիներ չկան![]() 5 մայիսի 2012 - 15:39 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հոսպիտալացվածերի թվում չկան օտարերկրյա քաղաքացիներ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ մամուլի և հասարակության հետ կապերի բաժնի ղեկավար Նիկոլայ Գրիգորյանը: Մայիսի 4-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել գազով լիցքավորված փուչիկների պայթյուն. կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին տեղյակ են պահվել ոստիկանության և շտապօգնության հերթապահ մասերը: Դեպքը տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության քարոզարշավի ժամանակ: Հոսպիտալացվել էր 154 քաղաքացի: Արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ստեղծվել է շտաբ և թեժ գիծ: Վիրավորների մասին տվյալներ ստանալու համար կարելի է զանգահարել 911, 010 529690 և 010 360297 հեռեխոսահամարներով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |