Հայաստանի Հարկադիր կատարման ծառայությունը նշում է 14-ամյակը 5 մայիսի 2012 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին լրանում է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության կազմավորման 14-րդ տարեդարձը: Տոնի առթիվ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը պարգևատրել է ծառայության մի շարք հարկադիր կատարողների: Մասնավորապես, ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար 4 աշխատակից արժանացել է «ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի, 11 հարկադիր կատարող ստացել է շնորհակալագիր, մի շարք ծառայողներ պարգևատրվել են hուշանվերներով: Շնորհավորելով ծառայության աշխատակազմին` Միհրան Պողոսյանը նշել է, որ պետության համար կարևոր նշանակություն ունեցող գերատեսչության աշխատակիցներն այսուհետ պետք է լինեն էլ ավելի կազմակերպված ու պատասխանատու իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելիս, քանի որ գործ ունեն հասարակության լայն շերտերի հետ: «Դուք իրականացնում եք իրավական համակարգի ամրապնդման, օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների և օրինականշահերի պաշտպանության չափազանց կարևոր ու պատասխանատու առաքելություն», - նշել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը: Իր խոսքում նա նաև կարևորել է համակարգում կին հարկադիր կատարողների դերը, ովքեր, ինչպես փորձն է ցույց տալիս, ավելի զգոն են վերաբերվում իրենց վերապահված գործառույթների իրականացմանը:Միհրան Պողոսյանը ծառայության աշխատակազմին մաղթել է քաջառողջություն և նորանոր ձեռքբերումներ ծառայության ընթացքում, հաղորդում է ԴԱՀԿ մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |