Միջազգային դիտորդական առաքելությունը բարձր է գնահատել ընտրական ոլորտում կառավարության իրականացրած բարեփոխումները![]() 5 մայիսի 2012 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և դրա համար ամեն ինչ արել ենք»,- ասել է վարչապետը: \ Միջազգային դիտորդական առաքելության ներկայացուցիչները բարձր են գնահատել կառավարության իրականացրած բարեփոխումները, որոնք լավ հիմք են ստեղծել առաջիկա խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար: Տիգրան Սարգսյանն ասել է, որ ընտրակեղծիքների դիմող բոլոր անձինք իրենց պատիժը կրելու են օրենքի ողջ ուժով և նշել, որ բացառվելու են քվեաթերթիկների լցոնումների, քաղաքացիներին պարտադրանքի դիմելու և նմանատիպ բոլոր դեպքերը: Այնուհետև զրուցակիներն անդրադարձել են ՀՀ ընտրական օրենսգրքում իրականացված բարեփոխումներին, Հայաստան-ԵՄ հարաբերություններին, մեր երկրի եվրաինտեգրման գործընթացներին և մի շարք այլ հարցերի, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |