ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը բարձր է գնահատում ընտրահանձնաժողովների պատրաստվածությունը![]() 6 մայիսի 2012 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 6-ին Հայաստանում ԱԺ ընտրությունները սկսվել են ժամանակին, բոլոր ընտրատեղամասերը ժամանակին են բացվել, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ-ում ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Գարկունը: Ըստ նրա, ՀՀ ընտրատեղամասերում ընտրությունների ընթացքին հետևում են ԱՊՀ դիտորդների առաքելության 173 դիտորդներ: «ՀՀ ընտրական օրենսդրությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին և հնարավորություն է տալիս ՀՀ քաղաքացիներին ազատ արտահայտել իրենց կամքը»,-հայտարարել է նա: Վլադիմիր Գարկունը նշել է, որ ընտրական գործընթացը նորմալ է ընթանում՝ բարձր գնահատելով ընտրական հանձնաժողովների անդամների պատրաստվածությունը, ինչպես նաև ընդհանուր պատրաստվածությունն ընտրություններին: Գարկունը նշել է, որ եզրափակիչ զեկույցը պատրաստ կլինի վաղը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |