Արցախի նախագահի պաշտոնի համար կպայքարեն չորս թեկնածուներ![]() 6 մայիսի 2012 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հայտնում է Karabakh-open.info-ն, մայիսի 5-ին ավարտվեց ԼՂՀ նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը. նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցելու ցանկություն են հայտնել չորս քաղաքացիներ: Ինչպես Karabakh-open.info-ին տեղեկացրեցին կենտրոնական ընտրական հանձնաժողովում` ինքնաառաջադրման կարգով իրենց թեկնածությունն են առաջադրել ԼՂՀ գործող նախագահ Բակո Սահակյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանը, Հայաստանի պետական ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսումնագիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Արկադի Սողոմոնյանը եւ Վալերի Խաչատրյանը, ով այժմ չի աշխատում, բայց նախկինում զբաղեցնում էր ԼՂՀ ազգային ժողովի ընդհանուր բաժնի պետի պաշտոնը: Բոլոր չորս թեկնածուներն էլ անկուսակցական են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |