Շարմազանովն առաջարկել է միջկուսակցական շտաբին ներկայացնել ՀՀԿ-ի կողմից կատարված ընտրախախտումների ապացույցներ![]() ![]() PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է ընտրակեղծիքների դեմ պայքարի միջկուսակցական շտաբի հայտարարություններն ու մեկնաբանությունները` կապված իշխանությունների և ՀՀԿ-ի կողմից իրականացված բազմաթիվ ընտրախախտումների հետ: «Այս բոլոր անհանգստություններն ու մեկնաբանությունները, որոնք ապացույցներից զուրկ են, ապատեղեկատվություն և քամի են»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հայտարարել է Շարմազանովը: Նա կոչ է արել միջկուսակցական շտաբի ներկայացուցիչների ապացույցներ ներկայացնել, որոնք կհաստատեն խախտումների փաստը: Ըստ նրա, նման հայտարարությունները և մեկնաբանությունները «ապատեղեկատվություն, փուչիկ են, որոնք հեռու են ժողովրդավարությունից»: Շարմազանովն ընդգծել է, որ ԿԸՀ-ն և օրինապահ մարմինները օպերատիվ կերպով էին արձագանքում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդագրություններին և հայտարարություններին: Բացահայտվել է, որ ընտրախախտումներ են կատարում ոչ թե ՀՀԿ-ի ներկայացուցիչները, այլ մյուս կուսակցությունների, որոնք մտնում են միջկուսակցական շտաբի մեջ: Շարմազանովը մեկնաբանել է նաև ընտրությունները, հայտարարելով. «Անկախ ընտրությունների ելքից, ցանկանում եմ շնորհավորել յակ ժողովրդին` ժողովրդավարական արժեքների ամրապնդման ուղղությամբ հերթական քայլի կապակցությամբ»: Նա նաև ընդգծել է, որ նախընտրական քարոզարշավը, ԶԼՄ-ների, ԿԸՀ-ի և օրինապահ մարմինների շնորհիվ անցել է բաց, հրապարակային և թափանցիկ մթնոլորտում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |