Վլադիմիր Մարուշենկո. Ես եղել եմ 13 ընտրատեղամասերում և ընտրախախտումներ չեմ նկատել 6 մայիսի 2012 - 23:56 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Մարուշենկոն հայտարարել է, որ շատ լավ տպավորություն են ստացել մայիսի 6-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից: «Ես առաջին անգամ եմ ձեր երկրում և հաճելիորեն զարմացած եմ օրենսդրության մակարդակով, որն ունեք: Մենք Հայաստան ենք ժամանել մայիսի 4-ին և մի շարք հանդիպումներ անցկացրել դիվանագիտական ուժերի հետ, որոնք մասնակցում էին ընտրություններին»,-ասել է նա: Մարուշենկոյի խոսքով, նա եղել է 13 ընտրատեղամասերում և ընտրախախտումներ չի նկատել. «Միակ բանը, որ նկատել եմ, որ ընտրատեղամասերում հերթեր էին գոյանում, սակայն մենք դա չենք կապում վատ աշխատանքի հետ: Թափանցիկությունն ապահովելու համար որոշակի քայլեր են իրականացվել, որոնք երաշխավորում են, որ ընտրությունները օրինական և արդար են անցել»: Նա ընդգծել, որ Հայաստանում պատմական իրադարձություններ են տեղի ունենում: «Կցանկանայի շնորհավորել ձեզ, կարծում եմ` արդյունքները Հայաստանի համար դրական և արդյունավետ են լինելու»,-հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |