Դատախազություն ստացված 84 հաղորդումից 20-ը ստացվել է թեժ գծով, 50-ը` ԶԼՄ-ների մոնիտորինգի միջոցով![]() 7 մայիսի 2012 - 02:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի` 2012թ. մայիսի 6-ի ընտրությունների արդյունքում 23:00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել 84 հաղորդման: Ինչպես հաղորդում են դատախազության կայքից, դրանցից 20-նն ստացվել է ՀՀ գլխավոր դատախազությունում գործող թեժ գծով, իսկ 50-ին ընթացք է տրվել դատախազության կողմից իրականացված զանգվածային լրատվամիջոցների մոնիտորինգի արդյունքում: Քննարկման արդյունքներով հարուցվել է 3 քրեական գործ` երկուսը ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածով, մեկը` 316-րդ հոդվածի 1-ին մասով: Ստացված հաղորդումներից մեկով տրվել է պարզաբանում, մեկն ուղարկվել է ԿԸՀ-ի քննարկմանը, իսկ 79-ով ստուգումները շարունակվում են:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |