Վլադիմիր Պուտինը պաշտոնապես դարձել է Ռուսաստանի նախագահ![]() 7 մայիսի 2012 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Վլադիմիր Պուտինը ստանձնել է Ռուսաստանի նախագահի պաշտոնը՝ երդում տալով երկրի սահմանադրության վրա: Նա երկրի ղեկավար է դարձել արդեն երրորդ անգամ, բայց առաջին անգամ վեց տարով: Պաշտոնը հանդիսավոր երդմնակալության արարողությունը տեղի է ունենցել Կրեմլի Մեծ պալատում: Աջ ձեռքը դնելով սահմանադրության վրա՝ Պուտինն ասել է. «Երդվում եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի պարտականություններն իրականացնելիս հարգել և պահպանել մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, հետևել և պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը, պաշտպանել պետության անկախությունը, անվտանգությունը և ամողջականությունը, հավատարիմ ծառայել ժողովրդին»: Սահմանադրական դատարանի նախագահ Վալերի Զորկինը հայտարարել է, որ Պուտինը պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնը, որից հետո նվագախումբը և երգչախումբը կատարել են Ռուսաստանի հիմնը: Նոր նախագահի կողմից երդում տալուց հետո Դմիտրի Մեդվեդևը, ով 4 տարի ղեկավարել է երկիրը, ավտոմատ կերպով դադարել է կատարել պետության ղեկավարի պարտականությունները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |