«Հրապարակ». Թիվ 29 ընտրատարածքում հաղթած ՀՀԿ-ականը 5 տարվա մեջ ոչ մի անգամ թաղամասում չի հայտնվել![]() 8 մայիսի 2012 - 10:13 AMT PanARMENIAN.Net - «Հրապարակ»-ը գրում է, որ Լոռու մարզի թիվ 29 ընտրատարածքում, որն ընդգրկում է Սպիտակ քաղաքը, Արջուտը, Շիրակամուտը, մի շարք այլ բնակավայրեր, ինչպես նաև Վանաձոր քաղաքի մի քանի թաղամասեր, մեծամասնական թեկնածուներից վերընտրվել է ՀՀԿ-ական պատգամավոր Արկադի Համբարձումյանը, ով ավելի հայտնի է «Դերժավայի Արկադ» մականունով և մեծահարուստ հայրիկով: «Արկադը «Դերժավա-Ս» ՍՊԸ, «Լաքոստ» ֆիրմային խանութի, «Սլավգրուպի» սեփականատեր Ստանիսլավ Համբարձումյանի որդին է: Վանաձորի Տարոններ թաղամասում և Շիրակամուտում զարմացած են Արկադի Համբարձումյանի հաղթանակով վերջին 5 տարում պատգամավորը գրեթե ոչ մի անգամ չի հայտնվել:» Արկադի Համբարձումյանի կարգախոսն այս ընտրություններում` «Ես մեկն եմ ձեզանից», ժողովուրդը վերախմբագրել է. «Ես 5 տարին մեկն եմ ձեզանի»: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |