Երևանում տեղի կունենա Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը նորաձևության և դիզայնի ոլորտում![]() 8 մայիսի 2012 - 13:43 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 25-ին Կառավարության Մելիք Ադամյան նիստերի դահլիճի ճեմասրահում տեղի է ունենալու հերթական Նորաձևության փառատոնն ու նորաձևության և դիզայնի ոլորտում Ազգային չորրորդ մրցանակաբաշխությունը: Վերջին տարիներին Հայաստանում նորաձևության և դիզայնի ոլորտի զարգացման գործում ավանդ ունեցած 10 անձինք կստանան խրախուսական հուշավկայականներ: Նորաձևության փառատոնն, ըստ կազմակերպիչների, ուղիղ կապող օղակ է սպառողի և ֆիրմային խանութ-սրահի, հայրենական արտադրողի ու անհատ նկարիչ-մոդելավորողի միջև: Այն նպատակ է հետապնդում հանրությանը և հեռուստալսարանին ցուցադրմամբ ներկայացնել մայրաքաղաքում առկա բրենդային խանութ-սրահները և իրենց սեզոնային հավաքածուները, հայրենական արտադրողներին և հայրենական արտադրանքն ու հավաքածուները և այլն: Փառատոնին հրավիրված են պատվավոր հյուրեր` գործարարներ, դեսպաններ, քաղաքական զործիչներ, դերասաններ, շոու-բիզնեսի նորկայացուցիչներ և զանգվածային լրատվամիջոցներ: Նախագծի բացմանը ներկա է լինելու ՀՀ առաջին տիկին` Ռիտա Սարգսյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |