Երևանում ընթանում է ընդդիմության` ընտրություններից հետո առաջին հանրահավաքը![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Ազատության հրապարակում մեկնարկել է ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջին հետընտրական հանրահավաքը: ՀԱԿ-ի ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը հանրահավաքի ժամանակ հայտնել է, որ Կոնգրեսը պետք է Ազգային ժողով գնա: Ընդ որում նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը կշարունակի իր պայքարը հանուն երկրում իշխանափոխության, «հանուն ազատ և արդար Հայաստանի»: Նա նշել է այն 6 հազար հոգուն, ովքեր ոչնչից չվախենալով տվել են իրենց ձայնը ՀԱԿ-ի օգտին: Նրա խոսքով` այդ մարդիկ ոտքի կկանգնեն «հանուն ազատ և արդար Հայաստանի, հանուն Հայաստանի ազատագրման»: Ինչ վերաբերում է իշխանության օգտին քվեարկած մարդկանց, Փաշինյանը նրանց անվանել է «սարգսյանական Օսվենցիմի գերիներ»` հայտնելով. «Մենք սիրում ենք ձեզ, և մենք պարտավորություններ ունենք ձեր առջև: Մենք պետք է ազատագրենք ձեզ»:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |