Փաշինյան. Հայկական իշխանությունները սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում![]() ![]() PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, Հայ ազգային կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտնել է, թե գտնում է, որ հայկական իշխանությունները` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, սեփական ժողովրդի ցեղասպանություն են իրականացնում: Այս կապակցությամբ, նրա խոսքով, մայիսի 6-ը յուրօրինակ ապրիլի 24 է դարձել: Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանն այժմ «քոչարյանասարգսյանական օսվենցիմ է»: Փաշինյանը նաև անդրադարձել է իր մեծամասնական մասնակցությանը ընտրություններին` ընդգծելով, որ այդ «օսվենցիմում» գտնվել է 9099 ազատ և հպարտ քաղաքացի, ովքեր, անկախ ամեն ինչից, քվեարկել են իր օգտին: Նիկոլ Փաշինյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն էր առաջադրել թիվ 7 ընտրատարածքում:
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |