«Ժողովուրդ». Վարչապետը փախել է ավանդների փոխհատուցում պահանջող տիկնոջից

«Ժողովուրդ». Վարչապետը փախել է ավանդների փոխհատուցում պահանջող տիկնոջից

PanARMENIAN.Net - «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ երեկ «Հաղթանակ» զբոսայգում Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառման ավարտից հետո, երբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում էր արագ քայլերով հեռանալ, նրան մի կին է մոտեցել ու պահանջել է իրեն վերադարձնել «Խնայբանկ»-ում ներդրած ավանդը: Վարչապետը ստիպված է եղել մի քանի վայրկյան լսել տիկնոջը, քանի որ նա շատ վրդովված էր և չէր թողնում Սարգսյանը տեղից շարժվի: «Ինչո՞ւ չեք տալիս ավանդները, մեռնենք գնանք, բա էտի ո՞նց ա լինելու, դիմումներ են տվել, 7 հազար ռուբլի փող կա, որը չեն վերադարձնում, ես միայնակ անժառանգ կին եմ», -նշել է տիկինն, ում վարչապետը լսում ու ժպտում էր: Հռիփսիմե Ավագյան ներկայացած տիկինն ասել է, որ բոլոր ատյաններին դիմում է գրել, բայց արդյունք չկա: Վարչապետին փորձել է «փրկել» նրա շուրջ հավաքվածներից մեկը` ասելով, թե ավանդների մենաշնորհը պատկանում է ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանին, և պետք է նրան դիմել: Իսկ վարչապետը տիկնեջը խորհուրդ է տվել մոտենալ իր մամլո խոսնակ Արամ Անանյանին ու հեռացել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---