2014թ. ֆուտբոլի առաջնության ենթակառուցվածքները Բրազիլիայում պատրաստ կլինեն ճշիտ ժամանակին![]() 10 մայիսի 2012 - 12:31 AMT PanARMENIAN.Net - 2014թ. ֆուտբոլի առաջնության ենթակառուցվածքները Բրազիլիայում պատրաստ կլինեն ճշիտ ժամանակին, վստահեցրել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին կազմկոմիտեի նախագահ Խոսե Մարիա Մարինը: ՖՒՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը երկօրյա հանդիպում է անցկացրել Ցյուրիխում Բրազիլիայի սպորտի նախարար Ալդո Ռեբելոյի ու կազմկոմիտեի ներկայացուցիչների հետ, այդ թվում նաև նախագահ Խոսե Մարիա Մարինի հետ: Կազմկոմիտեի նախագահը նշել է, որ մի շարք խնդիրներ են մնում, որոնք մինչ օրս լուծված չեն: «Մենք լրջորեն քննարկեցինք այդ խնդիրները և աշխատեցինք առավելագույնս իրատեսորեն: Ես վստահ եմ, որ մարզադաշտերն ու ենթակառուցվածքները ժամանակին պատրաստ կլինեն: Վստահ եմ, որ Բրազիլիայի ժողովուրդը կտեսնի, թե ինչպես աշխարահի առաջնություն անցկացնելու երազանքը իրողություն է դառնում 1950թ. ի վեր»,-ասել է Մարինը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |