Շվեդիայի Ռիգստագը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական նախաձեռնությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Շվեդիայի Ռիգստագը մերժել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանական նախաձեռնությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Շվեդիայի հայկական ասոցիացիաների միությունից, Կանաչների կուսակցության անունից Մեհմեդ Կապլանի ներկայացրած նախաձեռնությունը կոչ էր անում Շվեդիային ակտիվ մասնակցել կարգավորմանը՝ պահանջելով «անհապաղ դուրս բերել հայկական զորքերը Ղարաբաղից»: Առաջարկում ասվում էր, որ «միջազգային հանրությունը պետք է երաշխավորի Լեռնային Ղարաբաղի հայկական փոքրամասնության անվտանգությունն ու ինքնավարությունը Ադրբեջանի տարածքային սահմաններում»: Այսպիսով, նախաձեռնության հեղինակները հաշվի չեն առնում այսօր ընթացող բանակցություններն ու Մադրիդյան սկզբունքները: Նախաձեռնությունը, որը միայն մեկ մարդ էր ստորագրել, առանձին չէր ներկայացվել, այլ քվեարկության էր դրվել ի շարս այլ հարցերի: Ռիգստագն ընդունել է արտաքին գործերի կոմիտեի ձևակերպումը խաղաղ կարգավորման անհրաժեշտության ու համապատասխան մեխանիզմների առկայության մասին: Ձևակերպման մեջ նաև ասվում է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվում է Մինսկի խումբը, իսկ կոմիտեն սատարում է կարգավորմանը ԵԱՀԿ շրջանակներում: Տեքստում նաև անդրադարձ կա ԵՄ Արևելյան գործընկերության հարցերին, մասնավորապեսմ Հարավային Կովկասում մամուլի ազատության ու մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ: Նշվում է, որ Ասոցիացիայի մասին բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի ու Վրաստանի հետ, այն դեպքում, երբ բանակցություններն Ադրբեջանի հետ բավականին ծանր են ընթանում: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |