Ինդոնեզիայում հայտնաբերել են ռուսական Sukhoi Superjet-100 վթարված ինքնաթիռի ուղևորների մարմինները

Ինդոնեզիայում հայտնաբերել են ռուսական Sukhoi Superjet-100 վթարված ինքնաթիռի ուղևորների մարմինները

PanARMENIAN.Net - Ռուսական Sukhoi Superjet-100 ինքնաթիռի վթարի վայրում հայտնաբերվել են զոհվածների մարմինները: Այդ մասին հայտնում է ԻՏԱՐ –ՏԱՍՍ-ը, հղում անելով աղբյուրին Ջակարտայի օդանավակայանի հակաճգնաժամային շտաբում:

Բլոգեր Սերգեյ Դոլյան, որը Ջակարտա է ժամանել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթռիներ» ընկերության պատվիրակության կազմում, հայտնում է, որ վթարի վայրում վեց դեսանտային է իջեցվել:

Ընդամենը ինքնաթիռում եղել է 45 մարդ: Ուղևորներն ու անձնակազմը ապահովագրված են եղել 300 մլն դոլարով «Ռոսգոսստրախի» կողմից, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուսական Sukhoi Superjet-100-ն անհետացել է ռադարների էկրաններից մայիսի 9-ի առավոտյան՝ ցուցադրական թռիչքի ժամանակ: Վերջին անգամ նա կապի է դուրս եկել Մոսկվայի ժամանակով 11:33-ին:

Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են մայիսի 10-ի առավոտյան Սալակ լեռան մոտ 1817մ բարձրության վրա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---