«Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը STATUS մասնաճյուղ է բացել կորպորատիվ հաճախորդների համար![]() 10 մայիսի 2012 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Այսօր հանդիսավոր պայմաններում կտրվեց Բաղրամյան 4/1 հասցեում գտնվող «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի STATUS մասնաճյուղի ժապավենը: Յուրաքանչյուր STATUS հաճախորդ այստեղ ստանալու է ամենաբարձրակարգ բանկային ծառայությունները` ցանկացած հարցում ունենալով կցված փորձառու անհատական խորհրդատուի օժանդակությունը, ասվում է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Նորաբաց մասնաճյուղը հասանելի կլինի բոլոր այն հաճախորդների համար, ում միջին խնայողությունները կամ ներդրումները բանկում կազմում են առնվազն 20 միլիոն ՀՀ դրամ: STATUS հաճախորդներին կտրամադրվի նոր World Black Edition Master Card և Միջազգային Կոնսիերժ ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն: Հաճախորդները կշարունակեն նաև ստանալ STATUS փաթեթի բազմազան ծառայություններն` արտոնյալ պայմաններով: «Մենք շարունակում ենք իրականացնել մասնաճյուղային ցանցի ռազմավարական ընդլայնում, և այս անգամ մեր ուշադրությունը սևեռված էր բանկի վերջին տարիների հաջողություններին զգալի ավանդ ունեցած STATUS հաճախորդների վրա։ STATUS մասնաճյուղը չափազանց մանրակրկիտ կերպով նախագծվել է` հաշվի առնելով հաճախորդների այս առանձնահատուկ խմբի յուրատեսակ բանկային կարիքները: Ուրախ ենք, որ Հայաստանի համար խորհրդանշական այս օրը տեղի ունեցող ժապավենի կտրման արարողությանը մասնակցելու համար ժամանել են նաև բանկի և տնօրենների խորհրդի նախագահն ու անդամները», - նշել է «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆֆորդը: Այսպիսով, «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը Երևանի տարբեր համայնքներում կունենա գործող 9 մասնաճյուղ և ավելի քան 50 բանկոմատ ներառող ցանց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |