Ալեքսանդր Ամարյան. ԱԺ-ում ոչ ոքի ձեռք չի տալիս աղանդներին վերաբերող օրենքի փոփոխությունը

Ալեքսանդր Ամարյան. ԱԺ-ում ոչ ոքի ձեռք չի տալիս աղանդներին վերաբերող օրենքի փոփոխությունը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ոչ ոքի ձեռք չի տալիս աղանդներին վերաբերող օրենքի փոփոխությունը։ Այս կարծիքն է հայտնել «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ «Վերջին օրենքը, որը նախատեսում էր պատժիչ միջոցներ կիրառել աղանդների գործունեության համար, այդպես էլ չընդունվեց և Վենետիկյան հանձնաժողովն այն մարդու իրավունքների ոտնահարում որակեց», –նշեց Ամալյանը` հավելելով սակայն, որ մարդու իրավունքների հիմնարար կոնվենցիայի մեջ նշվում է, որ պետությունը պարտավոր է սահմանափակել ազգային անվտանգությունը վտանգող կրոնական կազմակերպությունների գործունեությունը։

Ըստ բանախոսի, Հայաստանում գործող «Խորան» աղանդը, որն իր գործունեությունը մեր երկրում սկսել է դեռեւս 2009 թվականին, համարվում է քայքայիչ աղանդ, քանի որ նրա գործունեությունը փակ է։

«Անհասկանալի է, թե ինչու է Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչությունը թույլ տվել դրա գրանցումը, քանի որ տվյալ աղանդի հիմքում որևէ քրիստոնեական բան չկա: Այն իր բնույթով անհանդուրժողական աղանդ է, որն ընդունում է միայն սեփական գաղափարախոսությունը»,–ասել է կենտրոնի ղեկավարը։

«Խորան» կրոնական միավորումը հիմնադրվել է 2004 թվականին Վալենսիա քաղաքում։ Հայաստանում այն գրանցվել է 2009-ի թվականին, ըստ բանախոսի, «գաղտնի կերպով», որպեսզի ԶԼՄ-ներին, հանրության լայն շերտերին հայտնի չդառնա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---