Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է Էրիսլանդի Լարայի հետ մենամարտից![]() 10 մայիսի 2012 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Միջին քաշային հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հրաժարվել է WBC վարկածով առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար Էրիսլանդի Լարայի հետ մենամարտից: Այդ մասին պատմել է Golden Boy-ի ներկայացուցիչ Էրիկ Գոմեսը: «Նա արդեն երկրորդ անգամ է հրաժարվում մենամարտից: Առաջին անգամ նա մերժեց Ալֆրեդո Անգուլոյի հետ մենամարտի առաջարկը, որովհետև չէր ուզում մարտնչել Մեքսիկայում: Չգիտեմ, թե ինչ պատճառով է նա հրաժարվել Լարայի հետ մենամարտից, որովհետև մենք նրան շատ լավ առաջարկ էինք արել»,- Գոմեսի խոսքն է մեջբերում BoxingScene-ը: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |