Մայիսի 11-ին ԵՊՀ-ում կիրականացվի «ԱԺ ընտրությունների մոդել» խորագրով ծրագիրը![]() 10 մայիսի 2012 - 17:09 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 11-ին ժամը 12:00-ին ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ուսանողական խորհուրդը կազմակերպում է «ԱԺ ընտրությունների մոդել» ծրագրի անցկացում: Այն նախատեսում է ուսանողների կողմից նոր քաղաքական կուսակցությունների ձևավորում, ինչպես նաև քարոզարշավի անցկացում: Միջոցառումն անցկացվելու է 4 փուլով: Մասնակցելու են Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 80 ուսանող: Ժյուրիի կազմում լինելու են ԵՊՀ գիտական քարտուղար Մենուա Սողոմոնյանը, քաղաքագիտության ամբիոնի վարիչներ, հայտնի քաղաքագետներ Գարիկ Քեռյանը, Աշոտ Ենգոյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Ակոպյանը: Ծրագիրը նախատեսում է 4 փուլ: 1. Կուսակցության ընդհանուր բնութագիր /պատմություն, գաղափարախոսություն, տեսակ/ 2. Կարգախոս, պաստառ, լոգո 3. Լիդերի խոսք /ծրագրի ներկայացում/ 4. Քաղաքական գովազդ վիդեո տարբերակով Յուրաքանչյուր փուլում ժյուրին կգնահատի թիմային աշխատանքն, իսկ վերջում ընտրազանգվածը փակ քվեարկությամբ կընտրի թիմերից մեկն, այնուհետև ընտրությունների արդյունքն ու ժյուրիի միավորները կգումարվեն և կորոշվի հաղթողը: Ծրագրի նպատակն է ցույց տալ, թե երիտասարդ քաղաքագետնորը ինչպես են պատկերացնում ԱԺ ընտրությունները, ինչպիսի նոր ծրագրեր ու գաղափարներ ունեն և ինչ վիճակում է գտնվում քաղաքական մշակույթը երիտասարդների մոտ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |