ԵՊՀ-ում վաղը տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» ֆոտոցուցահանդեսը

ԵՊՀ-ում  վաղը  տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» ֆոտոցուցահանդեսը

PanARMENIAN.Net - ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 6-րդ հարկում մայիսի 11-ին` ժամը 15:00-ին, տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» խորագրով լուսանկարչական մրցույթ-ցուցահանդեսը: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՊՀ լրատվական ծառայությունից` Երևանի մի շարք բուհերում կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսի ընթացքում տեղի կունենա նաև մրցույթի մրցանակակիրներին պատվոգրերի, շնորհակալագրերի և նվերների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մրցույթ-ցուցահանդեսը նվիրված է «Մշակույթ» հասարակական կազմակերպության միամյակին:

Ցուցահանդեսը կբացվի Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ժողգործիքների անսամբլի (ղեկավարԱրա Գևորգյան) կատարմամբ:

ԵՊՀ-ում վաղը տեղի կունենա «Կա՛նգ առ, ակնթա՛րթ, դու գեղեցիկ ես» ֆոտոցուցահանդեսը

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---