Հայաստանն ու Լիբանանը կշարունակեն խորացնել երկկողմ հարաբերությունները![]() 10 մայիսի 2012 - 19:47 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին և 10-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Լիբանանի Նախագահ, գեներալ Միշել Սլեյմանի և ԱԳ և էմիգրանտների հարցերով նախարար Ադնան Մանսուրի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերություններին առնչվող խնդիրներ: Ընդգծվել է քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականության պահպանման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, գործարար հանդիպումների կազմակերպման, միջազգային կազմակերպություններում սերտ համագործակցության և փոխադարձ աջակցության անհրաժեշտությունը: Աշոտ Քոչարյանը ներկայացրել է ապրիլին Հայաստանում տեղի ունեցած տոնակատարությունների մանրամասները, որոնք նվիրված էին հայ գրատպության 500-ամյակին և «Երևանը որպես համաշխարհային գրքի 2012թ. մայրաքաղաք» հռչակելուն: Կարևորվել է Լիբանանի մշակույթի նախարարի և Բեյրութի քաղաքապետի ղեկավարած պատվիրակությունների մասնակցությունն անցկացված միջոցառումներին, ինչը, անկասկած, կնպաստի մշակութային հարաբերությունների խորացմանը և երկու քույր քաղաքներ` Երևանի և Բեյրութի արդյունավետ համագործակցությանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային խնդիրների: Այդ համատեքստում դեսպան Քոչարյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները, ինչպես նաև արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |