Վրաստանի խորհրդարանում այսօր կհիշեն հայազգի նկարչուհի Գայանե Խաչատուրյանին

Վրաստանի խորհրդարանում այսօր կհիշեն հայազգի նկարչուհի Գայանե Խաչատուրյանին

PanARMENIAN.Net - Այսօր` մայիսի 11-ինՎրաստանի խորհրդարանում տեղի է ունենալու միջոցառում նվիրված Թբիլիսիում ծնված և ապրած հայազգի նկարչուհի Գայանե Խաչատուրյանի ծննդյան 70-ամյակին: Միջոցառումը կրելու է «Մենք հիշում են» խորագիրը:

Գայանե Լևոնի Խաչատուրյանը (1942-2009) թթ. ողջ կյանքն անցկացրել է Թբիլիսիում: Շուրջ 700 գեղանկարների և գրաֆիկական աշխատանքների հեղինակ է: Նկարչուհին իր ողջ կյանքում ապրել է աղքատության մեջ, ունեցած գումարով էլ օգնել է Թբիլիսիի հայկական թատրոնին: Գայանե Խաչատուրյանը մահացել է 2009-ին Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում: Նրա աճյունը հանգչում է Թբիլիսիում, Հայ գրողների և հասարակական գործիչների` Խոջիվանքի պանթեոնում:

Նկարչուհու աշխատանքները հիացրել են ամբողջ աշխարհի արվեստասերներին: Նրա արվեստի երկրպագուներն են դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը, Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոն, մոդելավորող Իվ Սեն-Լորանը: Նրան մեծարել է ռեժիսոր Անդրեյ Տարկովսկին:

Նրան այժմ դասում են Ֆրիդա Կալոյի և Մարկ Շագալի շարքին:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---