Սալվատորե Սկիլաչին ներկա է եղել Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական շքերթին![]() 11 մայիսի 2012 - 12:46 AMT PanARMENIAN.Net - Երևանում է գտնվում 1990 թվականի Իտալիայի կազմում բրոնզե մեդալակիր և լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին: Նա Արցախում մասնակցել է IAFA կազմակերպության կողմից անցկացված բարեգործական մինի-ֆուտբոլի մրցաշարին, իսկ մայիսի 9-ին Ստեփանակերտում ներկա է եղել Շուշիի ազատագրմանը նվիրված տոնական շքերթին: «Նա շատ է հավանել Արցախը և այնտեղ եղած ընթացքում ինձ անընդհատ հարցնում էր, թե ինչու այս հրաշալի երկրի անկախությունը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից: Սալվատորեն ասում է, որ ավելի լավ է հանդիպել խաղադաշտում, քան զենքը ձեռքին պատերազմ մղել: Մենք գումար էինք հավաքել և այն նվիրաբերել ենք Արցախյան պատերազմում վիարվորածներին և սոցիալապես ծանր վիճակում գտնվող ընտանիքներին»,- ասաց IAFA տնօրեն Արմեն Բարխուդարյանը: «Մինչև Հայաստան գալս ոչինչ չգիտեի ձեր երկրի մասին և պատկերացում չունեի նաև ֆուտբոլային կարողությունների մասին: Սա լավ հնարավորությում էր այցելել ձեր երկիր»,- իր հերթին նշեց Սկիլաչին: IAFA -ը պարբերաբար անցկացնում է նման բարեգործական մրցաշարեր, որոնք կայացել են Մոսկվայում, Լոնդոնում, իսկ այս տարի հուլիսի 7-14 այն կայանալու է Սիցիլիայում: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |