2012-ի առաջին 4 ամիսներին «Զվարթնոց» օդանավակայանի ծառայություններից օգտվել է 430 515 ուղևոր![]() 11 մայիսի 2012 - 16:30 AMT PanARMENIAN.Net - 2012թ. հունվար-ապրիլ ամիսներին Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 430 515 ուղևոր` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 403 290 ուղևորի համեմատ, հաղորդում է Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո ծառայությունը: Նշված ժամանակահատվածում երկիր է ժամանել 238 406 մարդ` 2011թվականի 222 650-ի դիմաց, մեկնել է 192 109 մարդ` 2011 թվականի 180 640-ի դիմաց: Ընդ որում, նշված ժամանակահատվածում «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 3132 տոննա բեռ` 2011թ. 2378 տոննայի դիմաց: Մասնավորապես, արտահանվել է 1337 տոննա բեռ` 2011թ. 765 տոննայի դիմաց և ներկրվել է 1795 տոննա` 2011թ. 1613 տոննայի դիմաց: Թռիչքների ու վայրէջքների ընդհանուր թիվն օդանավակայանում հաշվետու շրջանում կազմել է 2997` 2011թ. 2669-ի դիմաց: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |