Լարիսա Ալավերդյան. 5-րդ գումարման ԱԺ-ում երկիշխանություն կլինի![]() 11 մայիսի 2012 - 13:16 AMT PanARMENIAN.Net - 5-րդ գումարման ԱԺ-ում լինելու է առնվազն երկու իշխանական բևեռ, այսինքն` երկիշխանություն: Այս տեսակետն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ սկզբնական փուլում ԲՀԿ-ն ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմի: «ԲՀԿ-ի տեղը լինեի` կպահեի այսպես կոչված «այլընտրանքը»: Ինքն էլ է իշխանություն, բայց այլընտրանք է: Չեմ կարծում, որ այլընտրանք-գործող իշխանություն խաղն ավարտված է», - իր խոսքում նշեց Լարիսա Ալավերդյանը: : Նա նաև նշեց, որ ԱԺ ընտրությունների ընտրական գործընթացը դրական է գնահատում՝ հավելելով, որ բլոգերների ազատ աշխատանքը «դրական փաստ է», իսկ «դիտորդների դերակատարությունը` գերդրական»: «Ավելանում է այն մարդկանց քանակն, ովքեր որոշում են միջամտել ընտրություններին, բայց չնայած դրան` դիտորդների աշխատանքի որակը միևնույն է թույլ է մնում», - ասաց բանախոսը: Ալավերդյանի կարծիքով` պետք է աշխատել քաղաքացիական հասարակության զարգացման ուղղությամբ, քանի որ ուրույն է «քաղաքացիական հասարակության ներդրումը ընդիմությանն ու իշխանությանը պարտադրելու, որ ունենանք մաքուր, արդար և թափանցիկ ընտրություններ»: Իսկ անդրադառնալով իր ապագա գործունեությանը, Ալավերդյանը նշեց, որ իրեն տեսնում է «բարձրագույն ուսումնական ոլորտում»: «Հաճույքով եմ ընդունել Արմեն Դարբինյանի (Ռուս-հայկական Սլավոնական համալսարանի ռեկտոր) հրավերքը: Ինձ համար ուսումնական, մինչև անգամ՝ դպրոցական մանկավարժությունը, վերին աստիճանի հաճելի զբաղմունք է»- ասաց բանախոսը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |